Քաղաքական

Փաշինյանն ու Պուտինը նախատեսում են կարևոր փաստաթղթերի ստորագրում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Փաշինյանն ու Պուտինը նախատեսում են կարևոր փաստաթղթերի ստորագրում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հանդիպմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծրագրել են քննարկել երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության և դաշինքի զարգացման արդիական հարցեր։ Հանդիպման ընթացքում Պուտինը նշել է, որ նախատեսվում է մի շարք փաստաթղթեր ստորագրել՝ նախորդ տարիներին ստորագրված 200 փաստաթուղթային հենքի վրա՝ նախևառաջ տնտեսական փոխգործակցության բնույթի։ Պուտինը նաև կարևորել է Լեռնային Ղարաբաղի անվտանգության վերաբերյալ հարցերի քննարկումը՝ նկատի ունենալով,որ առնվազն 10-օրվա կտրվածքով անվտանագային հարցերն անընդհատ քննարկվել են։ 

Փաշինյանը իր հերթին նշել է, որ իր պետական այցը կարևորվում է հատկապես հայ-ռուսական բարեկամության 30-ամյակի շրջանակներում։ Ըստ ՀՀ վարչապետի՝ հայ-ռուսական երկկողմ օրակարգը բավականին լեցուն է, Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է։ Ավելին՝ Ռուսաստանը առանցքային դերակատարում ունի տարածաշրջանում անվտանգության ու կայունության հարցում։ Փաշինյանը խոսել է նաև այն մասին, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի բարձացվի խաղաղապահների գործունեության մակարդակը որակը։ Նա հավելել է, որ սպասվում են առանցքային բանակցություններ տարածաշրջանում խաղաղության հաստատման օրակարգի շրջանակներում։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական