Radar Armenia-ն Քննչական կոմիտեից տեղեկացավ, որ ձերբակալվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին՝ 27-ամյա Շանթ Բագրատյանը։
Նա ձերբակալվել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում։
Մինչ այդ, Shamshyan.com-ը տեղեկացրել էր, որ վերջինս կասկածվում է ապրիլի 3-ին Վայոց Ձորի մարզում գազալցակայանի տնօրեն 45-ամյա Վահե Ասատրյանին ծեծի ենթարկելու և մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ։
Նախաքննական մարմինը նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել դատարան։