«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հայտարարել է, թե ընդդիմությունը փողոցային պայքարի մասով ունի հստակ գործողությունների ծրագիր, որը առաջիկայում կներկայացնեն:
«Ազատության» հրապարակում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նա նշել է. «Խնդրում եմ, որպեսզի մեր հայրենակիցները այդ իմաստով փոքր ինչ համբերեն»։
Վարդևանյանը կարևորել է ապակենտրոն գործողությունները և ցանցային պայքարը. «Կարծում եմ, որ մեր հայրենակիցների այն խումբը, ովքեր ունեին վերապահումներ, հիասթափված էին, այդ իրավիճակից դուրս են գալու»։ Նրա խոսքով, այս գործողություններն ունեն ժամկետներ, սակայն մանրամասներ նա չի հայտնել։
Ինչ վերաբերում է փողոցային ակցիաներին Քոչարյանի մասնակցությանը, Վարդևանյանը նշել է. «Սպասեք փոքր ինչ, կտեսնեք»։