ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն անդրադարձել է Արցախի խորհրդարանի երեկվա հայտարարությանը՝ պնդելով, որ արցախահայության թիկունքում որևէ գործընթաց չկա և չի կարող լինել։
Նրա խոսքով. «Նախ ուզում եմ արձանագրենք, որ արցախահայության թիկունքում որևէ գործընթաց չկա և չի կարող լինել։ Եվ բնական է, որ այս գործընթացի կարևորագույն շահառուն հենց Արցախի ժողովուրդն է։ Ինչ վերաբերում է հայտարարությանը, ես կարող եմ ընդամենը ենթադրել, որ մեր գործընկերները հավանաբար լավ չեն հասկացել վարչապետի ելույթի բովանդակությունը, հակառակ պարագայում ես որևէ բացատրություն չեմ կարող գտնել այդ հայտարարության հիմքում։ Եվ, կրկնում եմ, որևէ գործընթաց արցախցիների թիկունքում ուղղակի չի կարող լինել։ Այս ամբողջ գործընթացը միտված է հենց արցախահայության իրավունքների պաշտպանությանը և դրանց իրացմանը»։