Քաղաքական

Արցախի Մարտակերտի շրջանի ուղղությամբ Ադրբեջանը խախտել է շփման գիծը. ՌԴ ՊՆ

Արցախի Մարտակերտի շրջանի ուղղությամբ Ադրբեջանը խախտել է շփման գիծը. ՌԴ ՊՆ

Մարտակերտի շրջանի Հացավան գյուղի շրջանում արձանագրվել է Ադրբեջանի կողմից շփման գծի հաստատված խախտում: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

«Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ միջոցներ են ձեռնարկվում միջադեպի կարգավորման ուղղությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ ՌԴ խաղաղապահների կողմից 27 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Պարեկություն է արվել Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում:

Խաղաղապահ զորախմբի ինժեներա-սակրավորների խմբերով շարունակվում են ականներից և չպայթած զինամթերքից տեղանքի ստուգումն ու մաքրումը: Օրվա ընթացքում մաքրվել է 1 հա տարածք։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական