Քաղաքական

Արցախի բռնակցումն Ադրբեջանին կբերի Արցախի ոչնչացման, նման քննարկումն անընդունելի է․ Արցախի ԱԺ նախագահ

Արցախի բռնակցումն Ադրբեջանին կբերի Արցախի ոչնչացման, նման քննարկումն անընդունելի է․ Արցախի ԱԺ նախագահ

Արցախը երբեք չի եղել ու չի լինելու Ադրբեջանի կազմում, և դրա շուրջ ցանկացած քննարկում մեզ համար անընդունելի է։ Այս մասին Արցախի Հանրապետության ԱԺ արտահերթ նիստի ընթացքում հայտարարել է ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը։

«Դա կարմիր գիծն է, որը որևէ մեկն իրավունք չունի խախտել։ Արցախի բռնակցումն Ադրբեջանին կբերի Արցախի ոչնչացման և կհանդիսանա աշխարհաքաղաքական, պատմական և բարոյական ողբերգություն հայոց պետականության և հայ ժողովրդի համար։ Արցախի ժողովուրդը հաստատակամ է և չի շեղվելու իր ընտրած ուղուց։

Մենք չափազանց թանկ գին ենք վճարել մեր ազատության և անկախության համար։ Եվ մեր պատմությունն անարժան ձևով փակելու բարոյական իրավունք չունեք»,- ասաց նա, ինչից հետո ԱՀ խորհրդարանի պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախի պաշտպանության համար զոհվածների հիշատակը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական