ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը հայտարարել է, թե որ խաղաղության օրակարգն ունի շատ լայն հանրային կոնսենսուս, և ինքը միանում է այդ օրակարգին։
ԱԺ-ում կառավարության ծրագրի կատարողականի քննարկումների ժամանակ նա հիշեցրեց, որ խորհրդարանական ընդդիմությունը շարունակ մերժում է հանդիպման և իր հարցերի պատասխանը ստանալու կառավարության առաջարկը. «Իրենց էլ պետք է հասկանալ՝ հո չեն կարող սեղանի շուրջ առանց փակագծերի խոսակցությունից հետո դուրս գալ և շարունակել ձևանալ անտեղյակ: Իսկ այսպես իբր անիրազեկ են և հետևաբար անպատասխանատու: Սա պսևդոընդդիմության կարգավիճակ է»:
Ըստ Նազարյանի, զարմացնող է քաղաքացիական հանրության, հատկապես կանանց կեցվածքը. «Նրանք չասացին, որ գնացեք Ադրբեջանի հետ կնքեք խաղաղության պայմանագիրը: Սակայն կառավարությունը միայնակ չէ՝ ես տեսնում եմ, որ խաղաղության օրակարգն ունի շատ լայն հանրային կոնսենսուս: Ես ևս միանում եմ այդ կոնսենսուսին»: