Քաղաքական

«Արցախի ժողովուրդը հանդիսանում է խաղաղության օրակարգի ամենակարևոր շահառուն». Գ. Արսենյան

«Արցախի ժողովուրդը հանդիսանում է խաղաղության օրակարգի ամենակարևոր շահառուն». Գ. Արսենյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի կարծիքով՝ հայկականության հիմնական դրսևորումը թե հայկական համակարգերում, թե Սփյուռքում, չգիտես ինչու, դարձել է թուրքատյացությունը, ադրբեջանատյացությունը: 

Նրա խոսքով՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված փաստաթղթով՝ Հայաստանը մտավ մի ցիկլ ու «ՀՀ քաղաքացիներ մտածելու ունակությունը «աութսորսինգ» արեցինք»:

«Ինչ-որ մի մարդու պատկանող ցանցային ու եթերային մեդիաները սկսեցին մարդկանց տեղը մտածել ու հասարակությանը մատուցել մտավոր նյութը, որի արդյունքում քանի գնացին, այնքան լկտիացան ու ագրեսիվ դարձան: Իրենք որոշեցին, որ ունեն աստվածային մենաշնորհ՝ որակումներ տալու՝ ո՞վ է դավաճանը, ո՞վ է հայրենասերը», - ասաց Արսենյանը:

«Իմ խորը համոզմունքով՝ դա որևէ կապ չունի հայկականության հետ, հայկականությունը լրիվ այլ կոմպլեքս է, դա Հայաստանը ներդրումային գրավիչ երկիր դարձնելու ծրագիր է, հարևան երկրների հետ կայուն ու սպառնալիքների չեզոքացմանն ուղղված հարաբերությունների կառուցում է, հարևանների հետ կայուն խաղաղության ապահովումն է: Հայկականության մեջ պետք է լինի ատելության էլեմենտ, բայց այդ ատելությունը չպետք է ուղղված լինի որևէ ազգի, այդ ատելությունը պետք է ուղղված լինի տգիտությանն ու ծուլությանը, պետք է ուղղված լինի գոռոզությանը, լկտիությանը, մեծամտությանն ու ստրկամտությանը: Մենք պետք է արժևորենք արժանապատվությունը, արդյունավետ աշխատանքը: Թուրք ատելը չպետք է լինի հայկականության դրսևորում», - հայտարարեց ՔՊ-ական պատգամավորը:

Գուրգեն Արսենյանն ասաց, թե Հայաստանի քաղաքական ղեկավարության կողմից իրականացվող ու տարվող խաղաղության օրակարգի շահառուն Հայստանի ժողովուրդն է, ինչպես նաև՝ Արցախի ժողովուրդը:

«Արցախում տարվում է մի քարոզչական գիծ, որ խաղաղության օրակարգը սպառնում է Արցախի ժողովրդին, Արցախի ժողովուրդը, ինչպես նաև Հայաստանի ժողովուրդը հանդիսանում է խաղաղության հաստատման ամենակարևոր շահառուն», - ընդգծեց Արսենյանը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական