Քաղաքական

ԼՂ հակամարտության կարգավորումը տեսնում ենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևափաչափում. Միրզոյան

ԼՂ հակամարտության կարգավորումը տեսնում ենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևափաչափում. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, թե մեր պատկերացումները ԵԱՀԿ ՄԽ համանախագահության վերաբերյալ մնում են ուժի մեջ:

Նրա խոսքով. «Մենք ԼՂ հակամարտության կարգավորումը տեսնում ենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևափաչափում: Այն կոնֆերանսի որոշումը, որով հիմնադրվել է ձևաչափը, ոչ ոք չի չեղարկել, այն ուժի մեջ է:

Ցավոք սրտի, համանախագահող երկրների միջև հակասություններն այս պահին հայտնի պատճառներով այդքան բարենպաստ չեն, որ նրանք 3-ով կարողանան քննարկում կազմակերպել: Մենք չենք կարող թույլ տալ, որ այդ առումով վակուում առաջանա»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական