Քաղաքական

«Իլյուզիաններ չունենք. չենք բացառում, որ Ադրբեջանը կարող է բանակցությունները փակուղի մտցնել». Ն. Փաշինյան

«Իլյուզիաններ չունենք. չենք բացառում, որ Ադրբեջանը կարող է բանակցությունները փակուղի մտցնել». Ն. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե ստեղծված բարդ աշխարհաքաղաքական վիճակում Հայաստանի Հանրապետությունը պետք է վարի ակտիվ արտաքին քաղաքականություն եւ այդ ակտիվության մասին որոշակի պատկերացում տալիս է վարչապետի մակարդակով տեղի ունեցած միջազգային շփումները:

Նրա խոսքով. «2021 թվականի ընթացքում չորս անգամ երկկողմ հանդիպում եմ ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի, չորս անգամ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, երեք անգամ՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, երկու անգամ՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռայիսիի հետ: Երկկողմ ձևաչափով հանդիպումներ եմ ունեցել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի, Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդությամբ երեք անգամ հանդիպում եմ ունեցել Ադրբեջանի նախագահի հետ»։ 

Փաշինյանը նշեց՝ այս բոլոր շփումների առանցքային եւ հիմնական նպատակը մեկն է. այս նոր իրադրության մեջ ավելի լավ հասկանալ ինչ է մտածում եւ ինչ է ուզում աշխարհը եւ մեր մտածածն ու ցանկացածը ավելի հասկանալի դարձնել աշխարհին, միեւնույն ժամանակ՝ մեր մտածածը եւ ցանկացածը առավել համահունչ դարձնել գլոբալ միտումներին, վարել հնարավորինս բալանսավորված արտաքին քաղաքականություն, վարել բալանսավորման արտաքին քաղաքականություն

Փաշինյանն այս իմաստով կարեւոր համարեց  ՀՀ վարած տարածաշրջանային քաղաքականությունը. «Իրանի եւ Վրաստանի հետ մեր ավանդական ակտիվ շփումները փորձում ենք ավելի ակտիվացնել, միեւնույն ժամանակ՝ խոսակցություն սկսելով նաեւ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ: Այստեղ, իհարկե, որեւէ իլյուզիա չունենք, բայց այն, որ խոսակցությունը պետք է շարունակվի՝ իրական երկխոսություն դառնալու ձգտումով, կարծում եմ՝ ակնհայտ է եւ բխում է Հայաստանի Հանրապետության պետական շահերից:

Պետական շահը, մեր երկրի պետական շահն է այն գործոնը, որ պետք է դառնա մեր մոտիվացիան բոլոր գործողություններում»։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական