Քաղաքական

«Կառավարությունը 2022թ. բյուջեյով 144 մլրդ դրամի ֆինանսավորում է նախատեսել Արցախին». Ն. Փաշինյան

«Կառավարությունը 2022թ. բյուջեյով 144 մլրդ դրամի ֆինանսավորում է նախատեսել Արցախին». Ն. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել է, թե Հայաստանը նախկինում երբեք այնքան աջակցություն չի ցուցաբերել Արցախին, ինչպես հիմա:

Նրա խոսքով, 2021-ի կարևորագույն ձեռքբերում է մակրոտնտեսական կայունության ապահովումը հետպատերազմական ծանր շրջանում, որն ահագնանում էր նաև ներքաղաքական և կորոնավիրուսային ճգնաժամով, անվտանգային անորոշ միջավայրով և տագնապներով պայմանավորված. «Այս պայմաններում ոչ միայն հնարավոր եղավ պահպանել պետական կառավարման և տնտեսական կայունությունը, այլև եվրոպարտատոմսերի աննախադեպ՝ 750 մլն դոլար ծավալով տեղաբաշխում իրականացնել՝ բոլոր պետական թողարկումների համեմատ ամենացածր տոկոսով»։

Փաշինյանը հիշեցրեց նաև, որ միջազգային հեղինակավոր Fitch  և Moody’s վարկանշային գործակալությունները վերահաստատել են ՀՀ-ին տրված կայուն հեռանկարով վարկանիշները՝ վարկունակության մակարդակը գնահատելով որպես վստահելի, կարևորելով առկա ռիսկերը կառավարելու կառավարության կարողությունները:

«Սրանք պատերազմ վերապրած երկրի համար չափազանց բարձր ու կարևոր գնահատականներ են: Եվ այս գնահատականները հաստատվեցին նաև գործնականում մեր երկրի քաղաքական դիմակայունությանը զուգահեռ՝ ի ցույց դնելով ֆինանսատնտեսական դիմակայունությունը: Եվ որպես արդյունք 2021-ի հարկային բյուջեի եկամուտները, տարեսկզբին պլանավորվածի նկատմամբ, գերակատարվեցին 147 մլրդ դրամով: Այսինքն՝ հետպատերազմական ճգնաժամային տարում կառավարությունը ոչ միայն չկրճատեց ծախսերը, այլև լրացուցիչ ծախսեր ֆինանսավորելու հնարավորություն ունեցավ: Այդ լրացուցիչ ծախսերի մի զգալի մասն ուղղվեց պատերազմից վիրավոր Արցախի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը: Ու այս ֆոնին, երբ 2020-ի նոյեմբերից մինչև 2021-ի ավարտը կառավարությունն Արցախում իրականացրել է 136 մլրդ դրամի ծրագիր, իսկ 2022-ի բյուջեով 144 մլրդ դրամի ֆինանսավորում է նախատեսել, մարդիկ կան, որոնց լեզուն պտտվում է ասել, թե ՀՀ-ն Արցախից ձեռքերը լվացել է: Հայաստանը նախկինում երբեք այնքան աջակցություն չի ցուցաբերել Արցախին, ինչպես հիմա»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական