Քաղաքական

«2021թ. ընտրություններն առաջին անգամ դարձան ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու միջոց». Ն. Փաշինյան

«2021թ. ընտրություններն առաջին անգամ դարձան ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու միջոց». Ն. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքը և արդյունքների զեկույթը։

Վարչապետի խոսքով. «Աղետալի պատերազմից հետո տեղի ունեցած այդ ընտրություններն ի ցույց դրեցին մեր պետականության ու ժողովրդի դիմակայունությունը, պետականություն ունենալու մեր կամքը, բարձրացրին ՀՀ միջազգային վարկը և արձանագրեցին մեր հավատարմությունը ժողովրդավարությանն ու ժողովրդավարական արժեքներին»:

Փաշինյանը շեշտեց, որ երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ 2021 թվականի ընտրությունները դարձան ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու միջոց. «44-օրյա աղետալի պատերազմից հետո հանրային հուզումների և ալեկոծությունների, հարձակումների և սպառնալիքների մթնոլորտում քաղաքական մեծամասնությունը ժողովրդի բարձրագույն իշխանության կարգավիճակը պահպանելու և պաշտպանելու ուժ գտավ իր մեջ արտահերթ խորհրդարանական  ընտրությունների գնալով:

Նախորդ տարի տեղի ունեցած ընտրական գործընթացով Հայաստանը ոչ միայն հաղթահարեց ներքաղաքական ճգնաժամը, այլև միջազգային ինստիտուտների գնահատմամբ ընտրական ավտորիտարիզմ ունեցող երկրների շարքից անցում կատարեց դեպի ընտրական ժողովրդավարությամբ երկրների շարք: Հայաստանը մուտք գործեց, պայմանականորեն ասած, ժողովրդավարության բարձրագույն լիգա»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական