Ազգային ժողովում շարունակվում է ապրիլի 12-ին մեկնարկած նիստի աշխատանքները։ ԱԺ պատգամավորները արդեն իսկ քննարկել են օրակարգի 20 հարց։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կներկայացնի Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքը և արդյունքները։
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը և «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը հայտնել են, որ խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցելու ԱԺ հերթական նիստերի աշխատանքներին։ Որոշումը պայմանավորված է Արցախի և նրա շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ: