Քաղաքական

Քոչարյանի և Սարգսյանի թիմերը հարվածի տակ են դնում Հայաստանի ու Արցախի անվտանգությունը

Քոչարյանի և Սարգսյանի թիմերը հարվածի տակ են դնում Հայաստանի ու Արցախի անվտանգությունը

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարությունների ժամին անդրադարձավ խորհրդարանական ընդդիմության գործելաոճին՝ ընդգծելով, որ ամուր պետություն ունենալու համար կարևոր է միասնականության, աշխատասիրության ու պետականամետ գործունեությունը:

Նրա խոսքով. «Այսօր առավոտյան Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի պառլամենտական թիմերի կողմից հայտարարված գործողությունների օրակարգը և նմանօրինակ բոլոր դրսևորումները ոչ միայն հարվածի տակ են դնում Հայաստանի և Արցախի անվտանգությունը, այլև վնասում են մեր պետության ներքին կայունությունը:

2020 թ. պատերազմից հետո, ներկայումս արագ փոփոխվող աշխարհաքաղաքական սուր իրողությունների պայմաններում առավել քան կարևոր է ինչպես կառավարման, այնպես էլ հանրային կյանքի և ԶՈՒ բոլոր օղակներում տապալել հետպատերազմյան ընկճվածությունը, ձևավորել հանդուրժողականության և սթափ գիտակցության միջավայր: Այն սերունդը, որը 2018-ին հաստատուն քայլերով հեղափոխություն իրականացրեց, այժմ չի կարող հանդուրժել խեղճությունը և ընկճվածության որևէ դրսևորում:

Ավելին, աստիճանաբար հաղթահարելով ստեղծված իրավիճակը՝ պետք է ստեղծի նոր, ինտելեկտուալ, ժամանակակից սպառազինությամբ օժտված բանակ ունենալու հեռանկարը»:

Ըստ նրա՝ դա բավարար է խաղաղության հասնելու ճանապարհն անկասելի դարձնելու համար:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական