Քաղաքական

«Փիղ նկարեք ու, ճղելով, պատկերացրեք՝ փիղ ճղող եք». Բաքոյանը՝ ընդդիմադիրներին

«Փիղ նկարեք ու, ճղելով, պատկերացրեք՝ փիղ ճղող եք». Բաքոյանը՝ ընդդիմադիրներին

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանն իր ելույթում հակադարձեց խորհրդարանական ընդդիմության բոյկոտին։ Նա հայտարարեց՝ ցավում է, որ պետականություն ձեռք բերած քաղաքացիները չեն գիտակցում, որ իրենց գործողություններով վտանգում են պետականությունը՝ սպասարկելով որոշ երկրների կամ կոնկրետ կենտրոնների շահեր. «Տարիներ շարունակ, Թուրքիայի դրոշը վառելով և դրանով սերունդներին դաստիարակելով, որևէ լավ բանի չեն տարել։ Եթե Թուրքիայի դրոշը վառելով՝ որևէ կոնկրետ քայլ են արել և նպաստել են որևէ դրական ընթացքի, ճիշտ են արել, բայց դրա մեջ որևէ լավ բան մենք չենք տեսել»։

Նա նշեց, որ ցավում է, որ ընդդիմության շարքերում կա նաև ազգային փոքրամասնության ներկայացուցիչ, որը սպասարկում է այլ շահեր. «ՀՀ-ի շահերը պետք է սրբության պես սպասարկել, ոչ թե՝ թշնամի երկրների շահերը։ Եթե Թուրքիայի դրոշը վառելով՝ մտածում եք՝ հայրենիք եք փրկում, ապա փիղ նկարեք ու, փիղը ճղելով, պատկերացրեք, թե ուժեղ, փիղ ճղող տղերք եք։ Արցախ մեկնելով՝ որևէ լավ բան չեք անում»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական