ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ ճեպազրույցում հակադարձել է իշխանություններին՝ նշելով, թե Արցախը վտանգել և շարունակում են վտանգել իշխանություններն՝ իրենց գործողություններով. «Իրենք արդարացնում են իրենց անգործությունը, պարտվողական քաղաքականությունը և Արցախից ձեռքերը լվանալու գործողությունները»։
Նա կարծիք հայտնեց, թե օրվա իշխանությունը երկիրը փորձում են տանել նոր կապիտուլյացիայի։
Սաղաթելյանը մանրամասնել է նաև Արցախ մեկնելու՝ իրենց որոշումը. ««Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությւոնները մեկնում են Արցախ՝ տեղում մասնակցելու աշխատանքներին, շփվելու քաղաքացիների հետ, նաև՝ մեր Արցախի խորհրդարանական գործընկերների հետ որոշակի աշխատանքներ կատարելու։ Ինչ վերաբերվում է վտանգելուն՝ ցավալի է, որ Հայաստանի՝ իբր իշխող խմբակցության պատգամավորները նույնպես միացել են բոյկոտին, բայց՝ ցավալի կերպով. նրանք բոյկոտում են Արցախը՝ չայցելելով այնտեղ»։