Քաղաքական

Արսենյանն իշխանություններից պահանջեց սթափեցնել Ղարաբաղի ղեկավարությանը

Արսենյանն իշխանություններից պահանջեց սթափեցնել Ղարաբաղի ղեկավարությանը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն ԱԺ-ում, անդրադառնալով ընդդիմադիր խմբակցությունների՝ ԱԺ նիստերը բոյկոտելու և Արցախ մեկնելու որոշմանը, հայտարարեց, թե նրանց գործողությունները հղի են ՀՀ-ի համար լուրջ վտանգներով։

Ըստ պատգամավորի՝ ԱԺ ընդդիմության կողմից ՀՀ իշխանությունների՝ խաղաղության օրակարգն ամրապնդելուն ուղղված ջանքերի տորպեդահարման ակտիվ փորձն իրականացվում է ադրբեջանական ծառայությունների, ուժերի հետ համագործակցությունն ապահովելու նպատակով. «ՀՀ գործադիր իշխանությունից և անձամբ Նիկոլ Փաշինյանից պահանջում եմ վերանայել այն սկզբունքներն ու աշխատանքային գործիքակազմը, որն իրականացվում է ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև իրականացվող գործընթացներում։ Պահանջում եմ, որ ՀՀ քաղաքական ղեկավարությունն սթափեցնի Ղարաբաղի ղեկավարությանը՝ վերջինիս կողմից իրացվող անհեռատես քաղաքականության հետևանքների հարցով, որովհետև, եթե ՀՀ-ն ձախողի այս գործընթացը, ՀՀ-ի՝ որպես երկիր լինելն է դրվում վտանգի տակ։ Պահանջում եմ մեր քաղաքական թիմից՝ կոշտացնել դիրքորոշումները, պահանջում եմ ԱԱԾ-ից՝ հասկանալ՝ ինչ են անում և ուր են տանում այս գործողությունները»։

Նրա խոսքով՝ չպետք է թույլ տան, որ ինչ-որ արկածածնդիր քաղաքական թիմեր կամ ղեկավարներ խաղան ՀՀ անվտանգության հետ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական