Քաղաքական

«Բրյուսելի հանդիպումը անցել է ավելի արդյունավետ, քան պատկերացնում էի». Աղազարյան

«Բրյուսելի հանդիպումը անցել է ավելի արդյունավետ, քան պատկերացնում էի». Աղազարյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի համար ընդունելի չեն հանրահավաքները. Radar Armenia-ի հետ զրույցում անդրադառնալով Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ ընդդիմադիր խմբակցությունների հանրահավաքին՝ ասաց. «Ինձ համար հանրահավաքը ընդունելի չէ, բայց ինչ վերաբերում է հանրահավաքին, դա նրանց սահմանադրական իրավունքն է։ Կարող են այդ ճանապարհով շփվել քաղաքացիների հետ»։

Պատգամավորի կարծիքով՝ ընդդիմութունը կարող է առաջարկներ անել, որոնք կարող են որևէ կերպ ազդեցություն ունենալ իրենց, որպես կառավարող ուժի, գործելակերպի վրա։

Ընդդիմությունը հանրահավաքը իրականացնում էր Փաշինյան-Ալիև հանդիպման նախօրեին, և, ըստ Աղազարյանի, սա կարող էր նաև պատահական համընկնում լինել. «Իրենք երևի անհանգստություն ունեին, որ, կարող է պատահի, ինչ-որ պայմանավորվածություն ձեռք բերվի, որը, իրենց կարծիքով, ընդունելի չէր լինի, կամ, միգուցե, պատահական համընկնում է եղել»։

Պատգամավորի համոզմամբ՝ Փաշինյան-Ալիև հանդիպումը դրական ազդեցություն է ունեցել. «Ավելի արդյունավետ, քան ես պատկերացնում էի։ Այն իրավիճակում, որում մենք գտնվում են Ադրբեջանի հետ, այդ կարգի հանդիպումը ես կգնահատեմ բավականին դրական՝ կապված այն խաղաղության օրակարգի հետ, որ մենք ունենք»։

Անուշ Մկրտչյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական