Քաղաքական

Փառուխում տեղի ունեցած միջադեպի հանգամանքներն ամբողջությամբ պարզ չեն. Լավրով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Փառուխում տեղի ունեցած միջադեպի հանգամանքներն ամբողջությամբ պարզ չեն. Լավրով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է ՌԴ խաղաղապահների վերահսկողության ներքո գտնվող տարածքներում, մասնավորապես, Փառուխ գյուղում մարտի 24-ին շփման գծի խախտման հետ կապված միջադեպին, ընդգծելով, որ խաղաղապահները փորձում են պարզել դեպքի մանրամասները. «Մենք այսօր այդ մասին խոսել ենք»։

Նրա խոսքով՝ դեպքի մանրամասներն իրենց համար մինչև վերջ պարզ չեն, ուստի չի ուզում առաջ ընկնելով դատողություններ անել. «Մենք համոզված ենք, որ մեր հայ գործընկերները վստահում են ռուս խաղաղապահներին և նրանց պատասխանատվության կանչելու, ծառայողական քննության անցկացման մասին կոչերը չեն արտացոլում հայ ժողովրդի, ղեկավարության կարծիքը։ Այո, ոչ մեծ դեպքեր տեղի են ունենում, և մարտի 24-ի դեպքի առնչությամբ, ևս մեկ անգամ ընդգծում եմ, մենք փորձում ենք հասկանալ մանրամասները։ Բաներ կան, որոնք պարզաբանման կարիք ունեն»։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ նշել է, թե Հայաստանը շարունակում է հավատալ, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները կկարողանան վերականգնել ստատուս քվոն և ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը։ 

Նրա խոսքով. «Հայաստանը շարունակում է հավատալ, որ ռուսական խաղաղապահ զորախումբը կկարողանա վերականգնել ստատուս քվոն և իրավիճակը։ Ռուսական խաղաղապահ զորախումբը տեղակայվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի ստատուս քվոն ապահովելու և Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով։

Մենք շարունակում ենք հավատալ, որ ստատուս քվոն կվերականգնվի, և ռուսական խաղաղապահ զորախումբը կշարունակի իրականացնել իր կարևոր առաքելությունը՝ երաշխավորելու Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական