Քաղաքական

Հայաստանը շարունակում է հավատալ, որ ԼՂ-ում ռուս խաղաղապահները կկարողանան վերականգնել ստատուս քվոն. Միրզոյան

Հայաստանը շարունակում է հավատալ, որ ԼՂ-ում ռուս խաղաղապահները կկարողանան վերականգնել ստատուս քվոն. Միրզոյան

Հայաստանը շարունակում է հավատալ, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները կկարողանան վերականգնել ստատուս քվոն և ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Հայաստանը շարունակում է հավատալ, որ ռուսական խաղաղապահ զորախումբը կկարողանա վերականգնել ստատուս քվոն և իրավիճակը։ Ռուսական խաղաղապահ զորախումբը տեղակայվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի ստատուս քվոն ապահովելու և Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով։

Մենք շարունակում ենք հավատալ, որ ստատուս քվոն կվերականգնվի, և ռուսական խաղաղապահ զորախումբը կշարունակի իրականացնել իր կարևոր առաքելությունը՝ երաշխավորելու Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը», - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյի Լավրովի հետ համատեղ ասուլիսում ասել է Միրզոյանը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական