Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, թե ՌԴ-ն առանցքային դեր է խաղացել 2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և ռազմական գործողությունների մեջ։
Ըստ նրա. «Վստահ ենք, որ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի արդյունավետ գործունեությունը, որն ապահովում է Արցախի ժողովրդի անվտանգությունը, կծառայի Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի ամրապնդման և սադրանքների բացառման, նորմալ կյանքի վերականգնման, մեր տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման շահերին»։
Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ռուսաստանի միջնորդական ջանքերը, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր՝ նպատակ ունենալով կարգավորել ԼՂ հիմնախնդրի բացառապես խաղաղ ճանապարհով։
Միրզոյանը Լավրովի հետ ընդլայնված հանդիպմանը նաև նշել է. «Վերջին տարիներին հայ-ռուսական միջպետական հարաբերությունները հասցվել են դաշնակցային փոխգործակցության որակապես նոր մակարդակի, որն աչքի է ընկնում բարձր և բարձրագույն մակարդակներում ակտիվ երկխոսությամբ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում սերտ համագործակցությամբ, ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական ոլորտներում փոխգործակցությամբ, լայն իրավապայմանագրային դաշտի հետևողական կատարելագործմամբ, առևտրատնտեսական, միջտարածաշրջանային և հումանիտար ոլորտներում արդյունավետ գործընկերությամբ»: