ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հայտարարել է, թե ստորագրվելու է առաջիկա երկու տարվա խորհրդակցությունների պլանը։ Նախարարն ընդգծել է՝ աշխարհաքաղաքական իրավիճակը պահանջում է ավելի հաճախակի համեամատել գնահատականները։
Ըստ Լավրովի՝ երկու պետությունները պատրաստվում են ղեկավարների հերթական գագթնաժողովին։ ՌԴ ԱԳՆ ղեկավարը շեշտել է, որ ՌԴ-ն կշարունակի ՀՀ-ին օգնել պաշտպանական կարողության ամրապնդման, ինչպես նաև սահմանների պաշտպանպության հարցում։ Լավրովը հավելել է, որ այժմ նախապատրաստվում է նոր փաթեթ՝ ՀՀ տնտեսության մեջ ՌԴ ներդրումներն ավելացնելու համար։
Լավրովն անդրադարձել է նաև ԼՂ խնդրին՝ ընդգծելով, որ այն միշտ առաջնային դեր է զբաղեցնում տարածաշրջանային հարցերում քննարկումների ժամանակ։ Նրա խոսքով, Ղարաբաղյան կարգավորման հարցում կան 3 խումբ պայմանավորվածություններ, որոնք ձեռք են բերվել բարձր մակարդակով. «Մենք շարունակելու ենք ապահովել այդ պայմանավորվածությունների իրականացումը՝ ներառյալ ռուսական խաղաղապահ կոնտիգենտի գործունեությունը՝ խիստ նրա մանդատի սահմաններում»։
Հիշեցնենք՝ այսօր Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: