Քաղաքական

«ՀՀ-ի և Ադրբեջանի միջև դե յուրե սահման գոյություն ունի, և դա խորհրդային սահմանագիծն է». Ն. Փաշինյան

«ՀՀ-ի և Ադրբեջանի միջև դե յուրե սահման գոյություն ունի, և դա խորհրդային սահմանագիծն է». Ն. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ բրյուսելյան հանդիպմանը որոշվել է մինչև ապրիլի վերջ ՀՀ-Ադրբեջան սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով ստեղծել. «Այդ հանձնաժողովը կունենա կրկնակի մանդատ։ Առաջինը՝ բուն սահմանագծման աշխատանքները, երկրորդը՝ սահմանի երկայնքով անվտանգության և կայունության ապահովումը»։

Նա հիշեցրել է, որ այս թեմայով քննարկումները, այդ թվում՝ ՌԴ միջնորդությամբ, տեղի են ունենում շուրջ մեկ տարի, և, ի վերջո, այսպիսի կոմպրոմիսային որոշման են հանգել. «ՀՀ տարածքներ կան, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, կան Ադրբեջանի տարածքներ, որոնք ՀՀ-ի վերահսկողության ներքո են, և այս հարցերը պետք է լուծվեն բանակցությունների արդյունքներով՝ դե յուրե հիմնավորված արձանագրումների, իրավական նշանակություն ունեցող փաստերի հիման վրա»։

Փաշինյանը հայտարարել է, թե սահմանագծման և սահմանազատման աշխատանքներին  աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն են հայտնել ՌԴ-ն, նաև՝ Եվրամիությունը, և այս ուղղությամբ պետք է առաջ շարժվենք. «Մեր դիրքորոշումն այն է, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև դե յուրե սահման գոյություն ունի, և դա խորհրդային ժամանակներում գոյություն ունեցող սահմանագիծն է։ Այս արձանագրումով սահմանագծման աշխատանքները պետք է սկսել և փորձել լուծումների հասնել»։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական