Քաղաքական

Տպավորություն է, որ փորձում են ազատվել Արցախի խնդրից. Նազարյան

Տպավորություն է, որ փորձում են ազատվել Արցախի խնդրից. Նազարյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը Radar Armenia-ի հետ զրույցում անդրադառնալով Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպմանը, ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Արցախի հարցի կարգավորման և ԵԱՀԿ Մինսկի համանախագահության մասին խոսքը բացակայում է։ 

«Հատկապես Միշելի կողմից հրապարակաված հայտարարությունում հասկանում ենք, որ աչքաթող է արվել Արցախի հիմնախնդիրը։ Խոսք չկա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, նրանց գործառույթների մասին։ Այս իրավիճակում ամենակարևորը սա է, որ պետք է արձանագրենք»։

Պատգամավոր նշեց՝ իշխանության այս գործելաոճը անակնկալ չէր իր համար. «Տպավորություն է ստեղծվում, որ այս վարչախումբն ամեն ձև փորձում է ազատվել Արցախի խնդրից։ Խոսք չի եղել գերիների մասին։ Գերիներին ներկայացնում են որպես Ադրբեջանում դատապարտված զինվորականներ։ Կարծես օրինականացվում է, որ նրանք Ադրբեջանում դատապարտվեին և ոչ մի պահանջ, որ բոլորը գերիները պետք է անհապաղ վերադարձվեն։ Իշխանության այս գործելաոճը անականալ չէր ինձ համար»։

Պատգամավորը բացառեց առաջիկայում գերիներ հնարավոր վերադարձը և կարծիք հայտնեց, որ Թուրքիան, Ադրբեջանը և այդ թվում Արևմուտքը շտապում են հնարավորինս շուտ այդ փաստաթուղթը ստորագրել. «Նրանք շտապում են ժամ, վայրկյան առաջ այդ փաստթուղթը ստորագրել, որը ոչ միայն ուղղված է Հայաստանի դեմ, այլ ուղղված է Ռուսաստանի դեմ, որովհետև խաղաղության փաստաթղթի ստորագրումից հետո միանգամից առաջ է գալիս հետևյալ հարցը՝ իսկ ի՞նչ են անում ռուսաստանցի խաղաղապահները Արցախում, իսկ ի՞նչ են անում ռուս զինվորականները Գյումրիի 102 ռազմական հենակայանում»։

Պատգամավորի համոզմամբ՝ սա միայն Հայաստանի և Ադրբեջանի կամ Արցախի հարցը չէ, այն կհանգեցնի գլոբալ խնդիրների. «Մեր վարչախմբի անլուրջ, անհեռանկար գործողությունները կարող են հանգեցնել շատ մեծ խնդիրներ և բախումների»։

Հարցին, թե հնարավոր է առանց ՌԴ միջնորդության երկարատև համաձայնության գալ, Նազարյանը նշեց. «Եվրոպային կամ Արևմուտքին Թուրքիային և Ադրբեջանին թվում է, որ այո»։

Անուշ Մկրտչյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական