Քաղաքական

«Պետք է համոզված լինենք, որ մանկավարժի դիպլոմ ունեցողը համապատասխանում է որոշակի որակական չափանիշների». Փաշինյան

«Պետք է համոզված լինենք, որ մանկավարժի դիպլոմ ունեցողը համապատասխանում է որոշակի որակական չափանիշների». Փաշինյան

Կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետք է բարձրացնել ուսուցչի աշխատանքի մասնագիտական պատրաստության նշաձողն ու ֆինանսական գրավչությունը. «Աշխատավարձերի էական բարձրացման գործընթաց է սկսվել, որը լինելու է շարունակական»։

Նրա խոսքով՝ կառավարության աջակցությամբ պետք է մանկավարժական կրթությունը գրավիչ դարձնել. «Մենք ուզում ենք մանկավարժական կրթության գրավչությունը բարձրացնել, մյուս կողմից էլ՝ ուղերձ ենք տալիս, որ սա շատ կարևոր է մեզ համար։ Պետք է այս ոլորտում որևէ կոմպրոմիս բացառվի։ Մենք պետք է համոզված լինենք, որ մանկավարժի դիպլոմ ունեցող անձը համապատասխանում է շատ որոշակի որակական չափանիշների»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական