Քաղաքական

Ովքե՞ր են եղել Չինաստանում ՀՀ հինգ դեսպանները

Ովքե՞ր են եղել Չինաստանում ՀՀ հինգ դեսպանները

Այսօր լրացավ Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը։ 

1992թ. ապրիլի 6-ին երկու երկրների միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ։ Արդեն 1992թ. հուլիսին Երևանում բացվեց Չինաստանի դեսպանությունը, իսկ 1996թ. օգոստոսի 10-ին Պեկինում՝ ՀՀ դեսպանությունը. մինչ այդ մայիսին կայացել էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պետական այցը Չինաստան։

Radar Armenia-ն ներկայացնում է ՀՀ անկախությունից ի վեր Չինաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպաններին։

Եվ այսպես, անկախության այս 30 տարիների ընթացքում ՀՀ-ն Չինաստանում ունեցել է 5 դեսպան։

Առաջին դեսպանը եղել է Ազատ Մարտիրոսյանը։ Նա պաշտոնավարել է 1996-2001թթ.՝ սկզբում՝ որպես ՉԺՀ-ում ՀՀ գործերի հավատարմատար, հետո արդեն՝ արտակարգ և լիազոր դեսպան։ Պաշտոնավարման վերջին տարիներին Մարտիրոսյանը եղել է նաև Կորեայում ՀՀ դեսպանը։

Չինաստանում հաջորդ ՀՀ դեսպանը եղել է Վասիլի Ղազարյանը. նա աշխատել է 2001-2007թթ.։ Ի դեպ, այդ տարիներին՝ 2002-2008թթ., նա եղել է նաև Ղազախստանում ՀՀ դեսպանը։ 

Չինաստանում ՀՀ 3-րդ դեսպանը Վահագն Մովսիսյանն է՝ 2007-2008թթ.։ Նա հետո նշանակվեց Վիետնամում ՀՀ դեսպան։

2008-2016թթ. Չինաստանում ՀՀ դեսպան է եղել այդ ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, որ այդ ընթացքում եղել է նաև Վիետնամում, Հարավային Կորեայում, Սինգապուրում, և Մոնղոլիայում ՀՀ դեսպանը։ 

2016թ.-ից առ այսօր Չինաստանում ՀՀ դեսպանը Սերգեյ Մանասարյանն է, ով ներկայացնում է ՀՀ-ն նաև Մոնղոլիայում և Թաիլանդում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական