Քաղաքական

Ժամեր անց կմեկնարկի Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումը

Ժամեր անց կմեկնարկի Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումը

Այսօր նախատեսված է եռակողմ հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջև: Հանդիպումը, ըստ որոշ տեղեկությունների, կմեկնարկի 2-2.5 ժամից։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հրավերով աշխատանքային այցով արդեն ժամանել է Բրյուսել։ Երեկ էլ աշխատանքային այցով Բրյուսել է մեկնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, մարտին հայտարարվեց, որ Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետանոց առաջարկների նոր փաթեթ է ներկայացրել, ինչին պաշտոնական Երևանը դրական է արձագանքեց՝ պատրաստակամություն հայտնելով սկսել բանակցությունները։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական