Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է Հայաստանի պետական կառավարման մարմիններում Սփյուռքի մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի մասնակիցներին: Հանդպման ընթաքում վարչապետը ասել է. «Մենք ցանկանում ենք, որ Սփյուռքի ներուժի ներգրավումը Հայաստանի պետական կառավարման համակարգ և մեր երկրի առաջ ծառացած խնդիրների լուծման գործում լինի ավելի ու ավելի շոշափելի, ավելի նյութական: Մենք ուզում նաև, որ Սփյուռքի մեր հարգելի ներկայացուցիչները խնդիրները տեսնեն ներսից, դրանց գնահատմանը մասնակցեն և կոնկրետ լուծումներ առաջարկեն»: