Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանին կալանավորելու դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել. այս մասին տեղեկացրել է նրա պաշտպան Տիգրան Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Փիլոյանը Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել էր, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի հատկանիշներով՝ կաշառք ստանալու համար։ Փիլոյանը մարտի 31-ին կալանավորվել էր։