Քաղաքական

Ադրբեջանի քաղաքականությունը միտված է Արցախը հայաթափելուն. Ռուբեն Ռուբինյանը՝ Ֆրանսիայի դեսպանին

Ադրբեջանի քաղաքականությունը միտված է Արցախը հայաթափելուն. Ռուբեն Ռուբինյանը՝ Ֆրանսիայի դեսպանին

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի հետ հանդիպմանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական զինված ուժերի ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակը:

Ըստ ԱԺ փոխնախագահի՝ Ադրբեջանի քաղաքականությունը միտված է Արցախը հայաթափելուն: Դեսպանը մտահոգիչ է համարել Արցախում առկա իրադրությունը:

Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցեր: Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության գործընթացի վերաբերյալ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական