Քաղաքական

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կոպիրկինի հետ քննարկել են ԼՂ-ում տեղի ունեցող իրադարձությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կոպիրկինի հետ քննարկել են ԼՂ-ում տեղի ունեցող իրադարձությունները

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, պատգամավորներ Արմեն Գևորգյանը, Վահե Հակոբյանը, Արմեն Ռուստամյանը և Ագնեսա Խամոյանն ապրիլի 4-ին ՌԴ դեսպանատանը հանդիպել են Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։

Զրուցակիցները կարևորել են երկու երկրների դաշնակցային հարաբերությունները, մտքեր փոխանակել ԼՂ-ում վերջին շաբաթների ընթացքում տեղի ունեցող իրադարձությունների և, այդ համատեքստում, ռուսական խաղաղապահ զորակազմի գործողությունների վերաբերյալ։ 

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից վերջերս հրապարակված և հայկական կողմին փոխանցված հայտնի 5 կետերին։ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հայտնել են գործընթացի վերաբերյալ իրենց մտահոգությունը։

Կողմերը պայմանավորվել են շարունակել հանդիպումները եւ քննարկումները։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական