Քաղաքական

ՀՀ և Իտալիայի ԱԳ նախարարների մամլո ասուլիսը. Ամփոփ

ՀՀ և Իտալիայի ԱԳ նախարարների մամլո ասուլիսը. Ամփոփ

ՀՀ և Իտալիայի Հանրապետության ԱԳ նախարարները հանդես են եկել համատեղ մամլո ասուլիսով։ Արարատ Միրզոյանը նշել է, որ երկուստեք գոհունակություն կա ՀՀ-Իտալիա փոխհամագործակցության նկատմամբ։ Սակայն նաև հավելել, որ տնտեսական ոլորտում առկա է չիրացված հսկայական ներուժ։ Միրզոյանը հատուկ ընդգծել է նաև Իտալիայի համալսարաններում հայագիտական ամբիոնների աշխատանքը։

Անդրադառնալով Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին և զինադադարի խախտմանը Լեռնային Ղարաբաղում Միրզոյանը նշել է, որ «դատապարտելի են ադրբեջանական զինուժի ներխուժումը Փարուխ գյուղ, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները։ Մտահոգիչ է նաև հայ ռազմագերիների, հուշարձանների ճակատագիրը 44-օրյա պատերազմից հետո Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում»։

Իտալիայի ԱԳ նախարար Լուիջի դի Մայոն իր հերթին ընգծել է Իտալիան և Հայաստանը ունեն երկկողմանի տնտեսական բազմաթիվ ծրագրեր, հիմնականում ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներում։ Սակայն անհրաժեշտություն կա տնտեսական նոր ծրագրերի և կապերի ու նաև հավելել որ գնահատելի է իտալերենի ուսուցումը հայկական որոշ դպրոցներում և համալսարաններում։ Եվ շեշտել, որ մշակութային բոլոր նյութական և ոչ նյութական արժեքների պահպանումը խիստ կարևոր է։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական