Քաղաքական

Փոխվարչապետն ընդունել է ՀՀ-ում ԱՄՀ մշտական ներկայացուցչին

Փոխվարչապետն ընդունել է ՀՀ-ում ԱՄՀ մշտական ներկայացուցչին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսիին:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումների ֆոնին Հայաստանի տնտեսության և ֆինանսական համակարգի կայունությանն ուղղված Կառավարության ջանքերը և հնարավոր միջոցառումները: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև առանցքային ոլորտներում Կառավարության նախանշած բարեփոխումների շուրջ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական