Քաղաքական

Անդրանիկ Փիլոյանին կալանավորելու որոշումը կբողոքարկվի

Անդրանիկ Փիլոյանին կալանավորելու որոշումը կբողոքարկվի

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանին կալանավորելու դեմ վերաքննիչ դատարան բողոք կներկայացվի։ Այս մասին Radar Armenia-ին հայտնեց Փիլոյանի պաշտպան Տիգրան Սարգսյանը: 

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանին. երեկ երեկոյան նա կալանավորվեց։ Այս գործով կալանավորված է 6 անձ, այդ թվում՝ նախարարն ու նրա խորհրդականը: 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական