Խորհրդարանական ընդդիմությունն այսօր ՀՀ քաղաքացիներին կոչ է արել դուրս գալ փողոց։
Ազգային ժողովի փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն ԱԺ արտահերթ նիստում հայտարարել է, թե իշխանությունն անկարող է կազմակերպել մեր երկրի պաշտպանությունը. «Հետևաբար, սիրելի հայրենակցիներ, կոչ եմ անում դուրս գալ փողոց, ապրիլի 5-ին՝ ժամը 18։30-ին, Ազատության հրապարակում մենք միասին կքննարկենք՝ ինչպես պահել Արցախը, ինչպես պաշտպանել Հայաստանը, հանուն Հայաստանի ու Արցախի անվտանգության քայլեր ու գործողություններ ձեռնարկել»։