Քաղաքական

ՏԻՄ մասին օրենքն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ

ՏԻՄ մասին օրենքն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ

ԱԺ-ն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։ Կողմ քվեարկեց 57, դեմ՝ 3 պատգամավոր:

Հիշեցնենք՝ նախագծով առաջարկվում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 102-րդ անցումային դրույթում ավելացնել 6-րդ մաս՝ հետևյալ բովանդակությամբ. «Եթե միավորված համայնքի ավագանու առաջին նիստն ավագանու լիազորությունների ստանձնման պահից քսան օրվա ընթացքում չի գումարվում, կամ, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, այդ ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, ապա ՀՀ վարչապետը նշանակում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչև օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական