Քաղաքական

Կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ

Կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ

Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ այսօր՝ ապրիլի 1-ին՝ ժամը 12:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ:

ՀՀ ԱԺ-ից տեղեկացնում են խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանի նախագահությամբ ապրիլի 1-ին ԱԺ խորհուրդը գումարել է արտահերթ նիստ: Խորհրդի անդամները քննարկել եւ համաձայնություն են տվել 2022թ. ապրիլի 1-ին` ժամը 12:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն:

Օրակարգում «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՔՊ-ական պատգամավորներ Վահագն Հովակիմյանի, Վլադիմիր Վարդանյանի, Արփինե Դավոյանի հեղինակած նախագիծն է։ Ըստ նախագծի հիմնավորումների՝ «Նախատեսվում է, որ եթե օրենքով միավորված համայնքի ավագանու առաջին նիստն ավագանու լիազորությունները ստանձնելու պահից քսան օրվա ընթացքում չի գումարվում կամ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով այդ ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, ապա Հայաստանի Հանրապետության վարչապետը նշանակում է համայնքի ղեկավարի պաշտանակատար մինչեւ օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը: Նույն կարգավորումը սահմանվում է նաեւ նախագծի անցումային դրույթներում, որպեսզի բացառվեն վերը նկարագրված իրավիճակի բացասական հետեւանքները»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական