Քաղաքական

Ռաուի այցի նպատակը Հվ. Կովկասում խաղաղ համագործակցության խթանումն է

Ռաուի այցի նպատակը Հվ. Կովկասում խաղաղ համագործակցության խթանումն է

Մարտի 31-ից ապրիլի 1-ը աշխատանքային այցով Երևան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուն:

Տարածաշրջանային այցի շրջանակում Ռաուն արդեն եղել է Վրաստանում, որտեղ հանդիպել է այդ երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի և խորհրդարանի առաջին փոխնախագահ Գիորգի Վոլսկու հետ։

ԵԱՀԿ գործող նախագահն այժմ Ադրբեջանում է, որտեղ հանդիպում է նախատեսված նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

ԵԱՀԿ հաղորդագրության համաձայն՝ Զբիգնև Ռաուի այցի նպատակն է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ համագործակցության, երկխոսության և կայունության խթանումը։

 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական