Քաղաքական

«Միջազգային հանրությունից ակնկալում ենք ԼՂ-ում Ադրբեջանի գործողությունների հասցեական գնահատական». Փաշինյան

«Միջազգային հանրությունից ակնկալում ենք ԼՂ-ում Ադրբեջանի գործողությունների հասցեական գնահատական». Փաշինյան

«Ադրբեջանի զինված ուժերը, բացի այն, որ ներխուժել են ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի, շարունակում են ԼՂ մի շարք գյուղերի բնակչությանն ահաբեկող ամենօրյա հայտարարություններ անել բարձրախոսներով». այս մասին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Սա նույնպես տեղի է ունենում խաղաղապահների աչքի առաջ: Բարձրախոսներով մարդկանցից պահանջում են լքել իրենց տները՝ հակառակ դեպքում սպառնալով ուժի գործադրմամբ նրանց հեռացնել այդտեղից: Սա էթնիկ զտումների ակնհայտ պահանջ է»։

Գործադիրի ղեկավարն ընդգծեց, որ Հայ առաքելական քրիստոնյա բնակչություն ունեցող գյուղերի բնակիչների համար, նույնիսկ գիշերային ժամերին, ադրբեջանցիները բարձրախոսներով մուսուլմանական ազան են միացնում: «Մենք, իհարկե, մեծ հարգանք ունենք իսլամական կրոնի և քաղաքակրթության նկատմամբ, բայց այն, ինչ անում է Ադրբեջանը, մարդկանց խղճի և կրոնի ազատության նկատմամբ բռնություն է, կրոնական ատելություն հրահրելու միջոց, որն, ի վերջո, վիրավորում է մեր հայրենակիցների կրոնական զգացմունքները»։

Լեռնային Ղարաբաղը հայկական ամեն բանից ազատելու՝ Ադրբեջանի քաղաքականությանը, Փաշինյանի խոսքով, դրսևորվում է բոլոր իրավիճակներով, և պետք է պատշաճ միջազգային քննության և գնահատականի արժանանա:

«Միջազգային հանրությունից ակնկալում ենք Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողությունների հասցեական գնահատական, որովհետև ԼՂ հայ բնակչությունը ամեն օր ահաբեկվում է, բառիս բուն իմաստով, ամեն օր (ներառյալ գազային ահաբեկչությունը), և դրա նպատակը մարդկանց իրենց տներից ու հայրենիքից տեղահանելն է»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական