Քաղաքական

«Մենք 4 օր անց պատասխանել ենք Ադրբեջանի առաջարկին». Ն. Փաշինյան

«Մենք 4 օր անց պատասխանել ենք Ադրբեջանի առաջարկին». Ն. Փաշինյան

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ հնարավոր բանակցություններին՝ ընդգծելով, որ ՀՀ-ն հինգ կետանոց առաջարկներին գրավոր պատասխանել և իր առաջարկներն է փոխանցել նույն ճանապարհով, որով ստացել է։

«Դրանք մեզ է փոխանցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիրը, մենք պատասխանը փոխանցել ենք ՄԽ համանախագահող երկրների միջոցով։ Նաև հրապարակային հայտարարել ենք, որ Ադրեբջանի առաջարկներում մեզ համար անընդունելի ոչինչ չկա»։

Փաշինյանն ընդգծեց, որ Ադրբեջանի 5 կետանոց առաջարկին ՀՀ-ն արձագանքել է թե՛ հրապարակային, թե՛ դիվանագիտական խողովակներով։

Ըստ վարչապետի՝ ադրբեջանական կողմն այս արձագանքը համարում է արձագանքի բացակայություն, որովհետև ՀՀ-ն իր արձագանքներում արձանագրել է, որ կա ԼՂ հիմնախնդիր, և ՀՀ-Ադրբեջան համապարփակ կարգավորման համատեքստում պետք է հասցեագրվի ԼՂ հայության իրավունքների հարցը. «Ադրբեջանի դիրքորոշումն այն է, որ ԼՂ հիմնախնդիր չկա, այն այլևս լուծված է։ Բաքվի այս դիրքորոշումը չի պատասխանում մի կարևոր հարցի՝ իսկ ինչպե՞ս է այդ դեպքում լուծվել ԼՂ հայության իրավունքների հարցը»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական