Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԱԻ նախարարի ձերբակալությանը

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԱԻ նախարարի ձերբակալությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձավ Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանի ձերբակալությանը՝ ընդգծելով, որ այդ մասին խոսում է «ցավով»։

Նրա խոսքով. «Մենք որևէ մեկի անմեղության կանխավարկածը չհարգելու իրավունք չունենք որևէ կերպ, բայց նաև ուզում եմ արձանագրել, իմ վերաբերմունքն արտահայտել, որ հանրայնորեն ստանձնել ենք զրո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ, և կարևոր է, որ այդ դիրքորոշումը հետևողականորեն, սկզբունքային պահենք։ Սա դեռ չի նշանակում որևէ բան, պետք է տեղի ունենա նախաքննություն, գործը գնա դատարան և միայն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով կարելի կլինի որևէ եզրակացություն անել»։

Հիշեցնենք, քիչ առաջ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ա. Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով /3 դրվագ/: Քննիչի որոշմամբ վերջինս 30.03.2022թ.-ին ձերբակալվել է: Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական