Քաղաքական

Փաշինյանը հույս է հայտնել՝ Բրյուսելում Ալիևի հետ համաձայնեցնել խաղաղության բանակցությունների մեկնարկի հետ կապված բոլոր հարցերը

Փաշինյանը հույս է հայտնել՝ Բրյուսելում Ալիևի հետ համաձայնեցնել խաղաղության բանակցությունների մեկնարկի հետ կապված բոլոր հարցերը

«Հայաստանը կոնկրետ և տրամաբանական լուծումներ է առաջարկում սահմանագծման և սահմանազատման, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, Լեռնային Ղարաբաղում ռազմական էսկալացիան բացառելու առումով». կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Մեզ մերժողականության կամ պայմանավորվածությունները չկատարելու մեջ մեղադրելու որևէ հիմք կամ հիմնավորում չկա: Կրկին ՀՀ պատրաստակամությունն եմ արտահայտում՝ Ադրբեջանի հետ ստորագրելու խաղաղության պայմանագիր: Հայաստանը պատրաստ է խաղաղության բանակցությունների անհապաղ մեկնարկին»:

Նա հիշեցրեց, որ ապրիլի 6-ին Բրյուսելում նախատեսված է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահի և իր հանդիպումը: «Հույս ունեմ՝ այդ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահի հետ քննարկել և համաձայնեցնել Խաղաղության բանակցությունների մեկնարկի հետ կապված բոլոր հարցերը»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական