ՀՀ նախագահի աշխատակազմը ՀՀ վարչապետի աշխատակազմից ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանին պաշտոնանկ անելու միջնորդություն դեռ չի ստացել. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետի պարտականությունները կատարող Թագուհի Հովհաննիսյանից։
Նրա խոսքով. «Այս պահին որևէ միջնորդություն չենք ստացել»։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ՀՀ ԱԻ Նախարար Անդրանիկ Փիլոյանին։ Երեկ երեկոյան նախարարը ձերբակալվել է, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Փիլոյանի ձերբակալությանն անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ այդ մասին խոսում է ցավով։