Քաղաքական

«Ռիսկ ենք տեսնում, որ ՀՀ-ն կկառուցի և՛ ճանապարհը, և՛ երկաթուղին, իսկ Ադրբեջանը կհրաժարվի բացել սահմանը». Փաշինյան

«Ռիսկ ենք տեսնում, որ ՀՀ-ն կկառուցի և՛ ճանապարհը, և՛ երկաթուղին, իսկ Ադրբեջանը կհրաժարվի բացել սահմանը». Փաշինյան

Կառավարության նիստին ՀՀ վարչապետը հավաստիացրեց, որ Հայաստանը պատրաստ է իր առաջարկների շրջանակներում բացել ենթակառուցվածքները. «Անհրաժեշտ ենք համարում դե յուրե նշանակություն ունեցող համաձայնագիր ստորագրել Ադրբեջանի հետ: Ինչո՞ւ, որովհետև մենք շատ կոնկրետ ռիսկ ենք տեսնում, որ, երբ Հայաստանը կկառուցի և՛ ճանապարհը, և՛ երկաթուղին, Ադրբեջանը կհրաժարվի բացել սահմանը: Եվ կստացվի, որ մի քանի հարյուր միլիոն դոլար ներդրում պահանջած ենթակառուցվածքներից չի կարողանա օգտվել ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը, ո՛չ երրորդ երկրները, և Հայաստանը պարզապես կկորցնի մի քանի հարյուր միլիոն դոլար»։

Փաշինյանը ներկայացրեց այս հարցով ՀՀ առաջարկը. «Առաջարկում ենք երկաթուղու վերագործարկման մասին 2021թ. դեկտեմբերի 14-ին Բրյուսելում ձեռքբերված պայմանավորվածություններն արձանագրել դե յուրե, համաձայնեցնել երկաթուղու պարամետրերը և սկսել շինարարությունը: Կամ դա անել փաթեթով՝ ներառելով ավտոմոբիլային ճանապարհը։ Մենք պատրաստ ենք սա անել այն պահից, երբ Ադրբեջանը դրական արձագանք կտա մեր առաջարկներին: Մեր գրավոր առաջարկներն, ի դեպ, մենք փոխանցել ենք նաև մեր մի շարք միջազգային գործընկերների, որոնց համար դրանք տրամաբանական են, ընդունելի և հասցեագրում են տարածաշրջանի բոլոր երկրների շահերը»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական