Քաղաքական

Խաչատուրյանը կարևորել է Իրաքի հետ տնտեսական հարաբերությունների զարգացումը

Խաչատուրյանը կարևորել է Իրաքի հետ տնտեսական հարաբերությունների զարգացումը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Սուհայլան Մունզեր Խալիլ Ալ-Ջուբուրին:

Դեսպան Սուհայլան Մունզեր Խալիլ Ալ-Ջուբուրին շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:

Նախագահ Խաչատուրյանը կարևորել է Իրաքի հետ տնտեսական հարաբերությունների զարգացումն ու տարբեր ոլորտներում փոխգործակցության ակտիվացումը:

Բարձր է գնահատվել Իրաքում հայկական համայնքի դերը երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման ու ընդլայնման գործում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական