Քաղաքական

«Ադրբեջանը փորձում է լայնամաստշտաբ հարձակման լեգիտիմություն ձևավորել». Ն. Փաշինյան

«Ադրբեջանը փորձում է լայնամաստշտաբ հարձակման լեգիտիմություն ձևավորել». Ն. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԼՂ-ում Ադրբեջանի սադրանքներին զուգահեռ տարածվող ապատեղեկատվություններին։

Նրա խոսքով՝ արևմտյան աշխարհում լայնորեն շրջանառվում է ադրբեջանական աղբյուրների կեղծ տեղեկատվությունը, թե, իբր, ՀՀ-ն իր ունեցած 4 հատ «Սու-30ՍՄ» բազմաֆունկցիոնալ ինքնաթիռները տրամադրել է ՌԴ-ին՝ Ուկրաինայում օգտագործելու համար. «Սա աղաղակող ապատեղեկատվություն է։ Մեր Սու-երը՝ ներկրվելու օրվանից, մեր երկրի սահմանները ոչ մի անգամ չեն լքել»։

 Նույնկերպ, Փաշինյանի խոսքով, իբրև ճշմարտություն է հրամցվում նաև այն կեղծ լուրը, թե ՀՀ տարածքով վարձկան ահաբեկիչներ են տեղափոխվում Ուկրաինա. «Ցանկացած քիչ թե շատ տեղյակ մարդ գիտի, որ ՀՀ-ն, որ երկու տարի առաջ ինքն է տուժել պատերազմում վարձկան ահաբեկիչների ներգրավումից, երբեք չի կարող նպաստել այլ վայրերում նրանց ներգրավմանը։ Սա կատարելապես անհեթեթ տեղեկատվություն է»։

 Վարչապետի խոսքով՝ տարածաշրջանային էսկալացիա հարուցելու նպատակով Ադրբեջանի կողմից ամենաշատ շահարկվածը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի թեման է. «Ադրբեջանը շարունակաբար պնդում է, թե ՀՀ-ն անարձագանք է թողնում այդ հարցը։ Այս տվյալը բացարաձակապես չի համապատասխանում իրականությանը, որովհետև ես բազմիցս հրապարակավ հայտարարել եմ ՀՀ պատրաստակամությունը՝ Ադրբեջանի հետ կնքել խաղաղության պայմանագիր»։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական