Քաղաքական

Հայաստանի և Իրաքի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 185 մլն դոլար

Հայաստանի և Իրաքի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 185 մլն դոլար

ՀՀ ԱԺ Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանը մարտի 30-ին հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի արտաքին հարաբերությունների նախարարի տեղակալ Դաբան Շադալայի հետ: Ողջունելով հյուրին՝ Ռուստամ Բաքոյանը դրական է գնահատել վերջին տարիներին երկու երկրների միջև առկա հարաբերությունների զարգացման դինամիկան:

Զրուցակիցները փաստել են՝ երկու երկրները տնտեսության ոլորտում համագործակցության մեծ ներուժ ունեն: Ռուստամ Բաքոյանը նշել է, որ Հայաստանի և Իրաքի միջև առևտրաշրջանառությունը տարեցտարի ավելանում է: Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավարը կարևորել է Իրաքի անվտանգության հարցը՝ անդրադառնալով վերջերս Էրբիլում տեղի ունեցած հրետակոծությանը:

Խոսելով ազգային փոքրամասնությունների իրավունքների մասին՝ Ռուստամ Բաքոյանը հանդես է եկել հարցադրումով՝ հարց ուղղելով գործընկերոջը, թե արդյո՞ք եզդիները կունենան քվոտավորված մանդատներ երկրի խորհրդարանում: Պատգամավորը նշել է, որ Իրաքում ապրում են ավելի քան 3200 հայեր և փաստել է, որ նախորդ տարի Էրբիլում հյուպատոսարանի բացումը շատ կարևոր քայլ էր հայ-իրաքյան հարաբերությունների շարունակական ամրապնդման գործում:

Իրաքյան Քուրդիստանի արտաքին հարաբերությունների նախարարի տեղակալ Դաբան Շադալան նույնպես կարևորել է միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումն ու տնտեսական ոլորտում համագործակցության ավելացումը: «Հայաստանը շատ կարևոր երկիր է Իրաքի համար»,- ընդգծել է փոխնախարարը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական