Քաղաքական

Պատգամավորները կոչ են արել հանդես գալ Ադրբեջանին զսպող հասցեական հայտարարություններով

Պատգամավորները կոչ են արել հանդես գալ Ադրբեջանին զսպող հասցեական հայտարարություններով

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և ԵԽԽՎ֊ում հայկական պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանն այսօր Բրյուսելում հանդիպումներ են ունեցել Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևի, ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեում Եվրոպական խորհրդարանի պատվիրակության փոխնախագահ Ռասա Յուկնևիչենեի, Եվրոպական խորհրդարանի անդամներ Պետեր վան Դալենի և Չառլի Վեյմերսի հետ։ 

Քննարկվել է Արցախում ստեղծված իրավիճակը և Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքները։ Պատգամավորները կոչ են արել հանդես գալ Ադրբեջանին զսպող հասցեական հայտարարություններով։ Քննարկվել է նաև ՀՀ-ԵՄ օրակարգին վերաբերող բազմաթիվ հարցեր, ներկայացվել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական