Քաղաքական

ՄԱԿ-ը մտահոգված է Արցախում լարվածության աճով

ՄԱԿ-ը մտահոգված է Արցախում լարվածության աճով

Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի մասին հաղորդագրությունները մտահոգիչ են, և ՄԱԿ-ը ողջունում է լարվածությունը նվազեցնելու ջանքերը եռակողմ ձևաչափում, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից, ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։

Նա հավելել է, որ ՄԱԿ-ը «կոչ է անում բոլոր կողմերին զերծ մնալ ցանկացած գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի սրման», ինչպես նաև լուծել բոլոր հարցերը «ուղիղ երկխոսության միջոցով»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական