Քաղաքական

ՀՀ և Արցախի իշխանությունները մինչև հիմա չեն գիտակցել, թե ինչ անվտանգային միջավայր գոյություն ունի

ՀՀ և Արցախի իշխանությունները մինչև հիմա չեն գիտակցել, թե ինչ անվտանգային միջավայր գոյություն ունի

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն այսօր անդրադարձել է Արցախում ստեղծված իրավիճակին։ 

Նրա խոսքով. «Եթե մեզ թվում է, թե հակառակորդն իր հիմնական նպատակների իրականացմանը հետամուտ չի լինելու, այն է՝ Արցախի հայության հայաթափումը, միանշանակ այդպես չէ, որովհետև ով ճանաչում է թուրքին, պետք է հասկանա, որ գոյություն ունի թուրք-ադրբեջանական այնպիսի խորամանկություն, որ ՀՀ միամիտ իշխանությունները դա չեն հասկանում»։

Օհանյանը նշեց, թե հակառակորդն իր հեռահար նպատակներն է իրականացնում։ Ըստ Օհանյանի, նրանք մարտավարական քայլերով փորձելու են ռազմավարական կարևոր բարձունքներն ու աշխարհագրական դիրքերը զբաղեցնել, որպեսզի հետագայում այդ հատվածերից Արցախի վրա ճնշումները կարողանան շարունակական դարձնել. «Ինձ համար անընդունելի է Հայաստանի իշխանությունների մինչև հիմա ձեռնարկած միջոցառումները։ Գտնում եմ, որ լուրջ համագործոկցություն պետք է իրականացվեր ՀՀ-ի, ՌԴ-ի, վերաբերող մասով Ադրբեջանի Հանրապետության հետ, նաև՝ Արցախում ՊԲ-ի ու խաղաղապահ ուժերի բոլոր ստորաբաժանումների հետ։ Պետք է հստակեցվեին բոլոր խնդիրները, և բոլոր ճեղքերը պետք է փակվեին։ Սա խոսում է այն մասին, որ ՀՀ և Արցախի իշխանությունները մինչև հիմա չեն գիտակցել, թե ինչպիսի անվտանգային միջավայր գոյություն ունի Հայաստանի և Արցախի շուրջը և ժամանակին որոշումներ չեն ընդունել»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական